• English |
  • Հայերեն
Գլխավոր ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բիզնես պլանավորում

Բիզնես պլանավորում

business_planning

Բիզնես պլանավորումն իրենից ներկայացնում է բիզնես նպատակների, դրանց հասանելիության հիմքերի և ձեռքբերման ուղիների սահմանման գործընթաց: Բիզնես պլանում ընդհանուր գծերով նկարագրվում է տվյալ բիզնեսը, շուկան, որտեղ այն գործելու է, և այն, թե ինչպես է դա նախատեսում շահույթ բերել:

Երբևիցե այսքան կարևոր չի եղել բիզնես պլանի պատրաստումը, քան ներկայումս: Արդի ժամանակաշրջանում, երբ ֆինանսական շուկաները անկայուն են, և դժվար է հայթայթել ֆինանսվորման ռեսուրսներ (վարկեր, մուրհակներ և այլն), պրոֆեսիոնալ բիզնես պլան ունենալը դառնում է չափազանց կարևոր բիզնեսի համար: Մեր կողմից պատրաստված բիզնես պլանը կարող է դառնալ Ձեր բիզնեսի ուղեցույց, ճիշտ կողմնորոշվել շուկայում և զարգանալ՝ ձեռք բերելով ֆինանսավորման միջոցներ ավելի ցածր տոկոսադրույքներով:

Բիզնես պլանը կարող է օգնել ֆինանսական միջոցների ապահովման, ջանքերի կարևորման և հնարավորությունների գնահատման հարցում: Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բիզնեսը. այդ պատճառով էլ այն կարելի է դիտարկել որպես կազմակերպության ռազմավարական պլանավորման անբաժանելի մաս և ներքին կառավարման գործիք:

Բիզնես պլանը ծառայում է երկու հիմնական նպատակների.

  1. ներդրողին տալիս է պատասխան այն հարցին, թե արդյո՞ք արժե միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ;
  2. ծառայում է որպես տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը:

Ընդհանուր առմամբ, բիզնես պլանը պարունակում է տեղեկատվություն բիզնեսի նկարագրության, տեսլականի, առաքելության և նպատակների, շուկայի հետազոտության, գործառնական ռազմավարության, ապրանքների և/կամ ծառայությունների, մարքետինգի պլանի և ֆինանսական ռազմավարության մասին:

Բիզնես պլանավորումը շարունակական գործընթաց է. այն պարբերաբար վերանայվում և թարմացվում է հանգամանքների փոփոխանը զուգահեռ: Արդյունավետ բիզնես պլանավորումը կարող է դառնալ հաջողության բանալին:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88