• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապրիլին հարկահավաքումն աննախադեպ է եղել, ասել է ՊԵԿ նախագահը

Ապրիլին հարկահավաքումն աննախադեպ է եղել, ասել է ՊԵԿ նախագահը

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

images

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, որ ապրիլի հարկահավաքումը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է եղել:

 

Այս մասին ՊԵԿ նախագահը նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ամփոփելով կառավարության կարճաժամկետ ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի գործունեությունը:


Նրա խոսքով` հարկային մուտքերն ապրիլին կազմել են 107 մլրդ դրամ, այն դեպքում երբ բյուջեով նախատեսված ծրագրային թիվը 100 մլրդ դրամ էր: ՊԵԿ նախագահը հարկերի այս աճը վերագրել է հիմնականում ստվերի կրճատմանը:


«Ասել, թե հարկային եկամուտների այս աճը ստվերի հաշվին չէ, սուբյեկտիվ կլինի: Ուրիշ տեղից անհնարին էր այս մուտքերն ապահովել»,- նշել է նա:


Վարդան Հարությունյանը նշել է, որ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8%, իսկ ներկայում այն նվազել է` մարտին կազմելով 33,2%:


Ընդհանուր առմամբ, 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտ: Նախորդ տարվա նույն ժա

 

մանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46,1 մլրդ դրամ կամ 7,6%:

2,5 անգամ նվազել են հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջողառումների քանակը. 2016թ. հոկտեմբերից 2017թ. մարտն իրականացվել է 3588 հսկողական միջոցառում՝ նախորդ 6 ամիսների 9090-ի փոխարեն:


«21%-ով նվազել են պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշգրտման ստուգումները, սակայն լրացուցիչ վճարման գումարներն աճել են 60%-ով: Այսինքն` եթե 6 ամիսներին իրականացվել է 679 ստուգում եւ արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 12 մլրդ դրամ գումար, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 855 ստուգում եւ արձանագրվել լրացուցիչ վճարման ենթակա 7,5 մլրդ դրամ»,- նշել է նա:


Վարդան Հարությունյանի խոսքով՝ մաքսային ստուգումները դարձել են ավելի հասցեական: Ակնկալվում է, որ ռիսկերի կառավարման նոր համակարգի ներդրումով մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների թիվն էական կկրճատվի, իսկ արդյունավետությունը կբարձրացվի:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@crowe.com

Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
Արգիշտի 7, 2-րդ հարկ
0015 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Հիմնադիր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.

ՔՐՈՈՒ ԸՆԴ ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապվեք մեզ հետ.
  • Հասցե.
    ՀՀ ք․Երևան 0015
    Արգիշտի 7, 2 -րդ հարկ
    Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88