• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանում ներդրումների ներգրավմանը նպատակաուղղված աշխատանքային խորհրդակցություն

Հայաստանում ներդրումների ներգրավմանը նպատակաուղղված աշխատանքային խորհրդակցություն

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15337649_1876749925887207_4613578904388736939_n

Հայաստանի զարգացման հիմնադրամը ներդրումների խթանման նպատակով կանոնավոր համագործակցություն է հաստատում շահագրգիռ կողմերի հետ 
Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների գծով տնօրինության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների, իրավաբանական, աուդիտորական և բիզնես խորհրդատվական ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, վենչուրային հիմնադրամների և ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր ներդրումների ներգրավման և խթանման հարցերի քննարկումը։
«Սա մեր առաջին հանդիպումն է ներդրումային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մենք ուզում ենք, որ այսպիսի հանդիպումները լինեն նվազագույնը եռամսյակը մեկ, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունն ավելի կանոնավորել։ Ակնկալում ենք քննարկել ձեզ հետ համագործակցության ձևերը, որպեսզի բոլորս միասին Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնենք օտարերկրյա ներդրողներին»,-ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Մկրտիչեանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հիմնադրամի առաքելությունը, որն է՝ արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության զարգացումը։ Մասնավորապես, խոսվել է կառույցի կողմից իրականացվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են օտարեկրյա ներդրողների ներուժի բացահայտմանը, մեր երկրի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ներդրողներին մատուցվող ծառայությունների մատուցմանը։ Կարէն Մկրտիչեանը տեղեկացրել է հաջորդ տարում նոր ներդրումների ներգրավման նպատակով իրականացվելիք խոշոր միջոցառումների մասին, որոնք կթիրախավորեն ոչ միայն օտարազգիներին, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։
Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, հնչեցրել կառուցողական առաջարկներ, որոնք Հիմնադրամի ուշադրության առանցքում են։ Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված ներդրումային նախագծերին, որոնց մշակման ուղղությամբ ևս Հիմնադրամն աշխատում է։

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88