• English |
  • Հայերեն
Գլխավոր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանն այս տարի ակնկալում է $471,6-ի ներդրում

Հայաստանն այս տարի ակնկալում է $471,6-ի ներդրում

. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

economic-growth

Վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն է ներկայացվել 62 ներդրումային ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են եւ ունեն համապատասխան ֆինանսավորում:


Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:


«Այս ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի $471,6 մլն ծավալով ներդրում եւ կստեղծվի 6215 նոր աշխատատեղ»,- ասել է փոխնախարարը:


Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացվել է շուրջ $ 63,5 մլն-ի ներդրում եւ ստեղծվել է 1807 աշխատատեղ: Այս ներդրումը կատարվել է հիմնականում թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ջերմոցային տնտեսության ոլորտներում:


«Որոշ ներդրումային ծրագրեր կշարունակվեն նաեւ հետագա երկու տարիների ընթացքում, որի արդյունքում 2018-ին նախատեսվում է 6700, իսկ 2019-ին՝ 4100 աշխատատեղի ստեղծում»,- ասել է Հովհաննես Ազիզյանը:


Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը՝ փոխնախարարը նշել է, որ «ներդրողների կողմից հավատ կա Հայաստանի կառավարության հայտարարած քաղաքականության նկատմամբ»:

Գրեք Մեզ

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք Մեզ
Էլ.փոստ. general@asatryans.com

Հասցե
Սախարով Բիզնես-Կենտրոն
Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
0010 ք. Երևան, ՀՀ
Հեռ.
+374 60 53 23 23
+374 99 54 33 88

Բաժնետեր
Ալբերտ Ասատրյան

Facebook Facebook profile LinkedIn Linked profile
Գրեք մեզ.
Էլ.փոստ. general@asatryans.com

ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ

Կապնվեք մեզ հետ.
  • Հասցե:
    Սախարով Բիզնես-Կենտրոն
    Նալբանդյան 48/1, 5-րդ հարկ,
    0010 ք. Երևան, ՀՀ
    Հեռ.
    +374 60 53 23 23
    +374 99 54 33 88